Վերջերս, որոշ շրջանակներ, ընդդիմության պառակտման անթույլատրելի գործունեության շրջանակներում նոր թափ են տվել՝ Նիկոլ Փաշինյան ին Սերժն է բերել, Արմեն Սարգսյանին Սերժն է բերել՝ հակապետական, հնացած ու զազրելի դիսկուրսին։
Լսում եմ Արևմուտքում ուսանած մեր երիտասարդներին, ովքեր մեծամասամբ հանդես են գալիս Բուն հեռուստատեսությամբ և որոշ հանգամանքներ հասանելի են դառնում անգամ իմ ծերացող ուղեղին։
Արևմտյան գործակալական ցանցը վերջին օրերին է «հասկացել», թե ինչ վատն է Նիկոլը, և ուր է տանում Հայաստանը վերջինիս քաղաքականությունը: Բոլոր ուղղություններով հարվածում են՝ նոր սահմանադրությունից մինչև կոռուպցիոն սխեմաներ:
Այսօր Լեռնային Ղարաբաղի հարց, գոնե թղթի վրա, գոյություն ունի միայն Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ։
Իսրայելի գործողությունները Լիբանանում հաջողություն ունեն նրա համար, որ իսրայելական կողմը լավ տեղեկացված է Լիբանանում գտնվող թիրախներից։ Հիմա կարող է մտածեք, որ դա բացառապես հետախուզական ցանցի արդյունք է, բայց՝ չէ։ Իսրայելը կարողանում է հետախուզել հնարավորինս իրական ժամանակի մեջ։